Արիզոնա նահանգի Ֆենիքս քաղաքի դատարանը մեղավոր է ճանաչել ամերիկացի Աբդուլա Կարիմին, որը անցած տարվա մայիսին մասնակցել է Թեքսաս նահանգում ցուցահանդեսների կենտրոնի վրա հարձակման կազմակերպմանը, երբ այնտեղ Մուհամեդ մարգարեի լավագույն ծաղրանկարի մրցույթն էր անցնում:
Քննչության տեղեկություններով տղամարդը նաեւ աջակցել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը ու ահաբեկչություն էր ծրագրում մարզադաշտում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, մեղադրյալի դատավճիռը դեռ չի կայացվել, սակայն նրան կարող է սպառնալ մինչեւ 45 տարվա ազատազրկում: Տղամարդն ինքը հրաժարվում է ընդունել իր մեղքը:
2015թ. մայիսի սկզբին Թեքսաս նահանգի Գարլենդ քաղաքում երկու անհայտ անձ կրակ էին բացել մշակութային կենտրոնի կայանատեղիում: Պատասխան կրակ բացած ոստիկանները սպանել էին հարձակվողներին: Ավելի ուշ ԻՊ ներկայացուցիչները իրենց աջակցությունն էին հայտնել ծաղրանկարների մրցույթում հրաձգության կազմակերպիչներին:





























