Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում վայրի առյուծը, վախենալով տրանսպորտի աղմուկից, հարձակվել է տղամարդու վրա, հայտնում է Reuters-ը։ Տուժածին հիվանդանոց են տեղափոխել, իսկ առյուծին՝ Նայրոբիի ծայրամասում գտնվող արգելանոց։

Արու առյուծը հայտնվել էր քաղաքի փողոցներում երթեւեկության ամենաթեժ պահին, հայտնել է վայրի կենդանիների պաշտպանության քենիական ծառայությունը։ Ծառայության աշխատակիցները մեկնել էին առյուծին որսալու այն բանից հետո, երբ սոցցանցերում հայտնվել էին փողոց դուրս եկած առյուծի լուսանկարները։

Նախքան առյուծին Նայրոբիի ազգային պարկ վերադարձնելը նա հասցրել էր վիրավորել տարեց մի տղամարդու։ Ամենայն հավանականությամ՝ հարձակման պատճառը ազդանշան տվող մեքենաների աղմուկն է եղել։