Սաուդյան Արաբիայում ավտովթարից եգիպտոսցի 19 ուխտավոր է մահացել, եւս 25-ը վիրավորվել է: Այս մասին հաղորդում է Եգիպտոսի ԱԳՆ-ն:

Եգիպտոսի ԱԳՆ փոխանցմամբ, ավտոբուսը, որում եղել է 44 մարդ, շրջվել է Մեքքան Մեդինային միացնող մայրուղու վրա: Բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոցներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Եգիպտոսցիները «փոքր հաջ» էին իրականացնում եւ ուղեւորվում էին թագավորությունում իսլամի սրբավայրեր: