Մալայզիայում հանցավոր խումբ է հայտնաբերվել, որը պետական գանձարանից ավելի քան 25 մլն դոլար էր գողացել: Ոստիկանական գործողությունների ընթացքում կալանավորվել է 8 մարդ, այդ թվում՝ մեկ բարձրաստիճան պաշտոնյա:
Հանցավոր խումբը մի քանի կեղծ ընկերություն էր հիմնել իրենց ենթադրյալ անօրինական գործողությունները թաքցնելու համար: Չարագործները պետությանը գոյություն չունեցող նախագծերի համար հաշիվներ էին ներկայացրել, հայտնում է BBC-ն:
Նշենք, որ 2015թ. երկրում վարչապետ Նաջիբ Ռազակի շուրջ կոռուպցիոն սկանդալ էր բռնկվել: Այն ժամանակ հայտնի էր դարձել, որ 2013թ. խորհրդարանական ընտրություններից առաջ Ռազակի անձնական հաշվին 681 մլն դոլար է փոխանցվել:





























