Ամերիկացի զինվորական է սպանվել Իրաքի հյուսիսում գտնվող Մախմուր բազային հրթիռային անուղղակի հարվածի հետեւանքով, տեղեկացնում է  CNN-ը` վկայակոչելով ամերիկյան իշխանություններին: 

Հաղորդվում է նաեւ, որ հարվածի հետեւանքով ամերիկացի մի քանի այլ զինվորական վիրավորվել է: Նշվում է, որ ԱՄՆ-ի զինվորականները զբաղվում էին խորհրդատվական եւ օժանդակող գործունեությամբ:   

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրաքի հյուսիսում կալանքի են առել ԱՄՆ-ի անձնագրով   «Իսլամական պետության» գրոհայինի, հայտնում է Gazeta-ն: