Փարիզի ահաբեկչական գործողությունների նախապատրաստման մեջ կասկածվող Սալահ Աբդեսլամը համագործակցում է Բելգիայի ոստիկանության հետ, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով նրա փաստաբան Սվեն Մերիին:
«Նա համագործակցում է բելգիական արդարադատության հետ: Ֆրանսիան նրա արտահանձնումն է պահանջում: Ես կարող եմ ասել, որ մենք հրաժարվում ենք Ֆրանսիա արտահանձնումից», — հայտնել է Մերին:
Նախօրեին Բրյուսելում ոստիկանական հատուկ գործողության ընթացքում ձերբակալվել էր Սալահ Աբդեսլամը, որը Փարիզի ահաբեկչությունների գործով գլխավոր կասկածյալն է: Հետաքննությունը կասկածում է, որ հենց Աբդեսլամն է կազմակերպել փարիզյան ահաբեկչական գործողությունները, որոնց հետեւանքով 130 մարդ էր զոհվել:





























