Ամերիկյան Բալթիմոր քաղաքի դատարանը ոստիկանության սերժանտ Ռոբերտ Մեսներին դատապարտել է 2 տարվա պայմանական ազատազրկման՝ ձերբակալված եւ ձեռնաշղթաներով գտնվող անձի վրա հարձակվելու համար, հաղորդում է The Baltimor Sun-ը:

34-ամյա Մեսները նաեւ 500 դոլար տուգանք պետք է վճարի, հասարակական աշխատանքներ կատարի եւ հոգեբանական դասընթաց անցնի, որտեղ նրան կսովորեցնեն կառավարել սեփական զգացմունքները: Բացի այդ, սերժանտը այլ պաշտոնի կնշանակվի:

Միջադեպը տեղի է ունեցել 2015 թվականի հոկտեմբերին: Այն ժամանակ ոստիկանները ձերբակալել էին 31-ամյա Ալֆրեդ Էվանսին, որը կասկածվում էր խուլիգանության մեջ: Ոստիկանները գետնին էին տապապել նրան, ձեռնաշղթաներ հագցրել, որից հետո Մեսները սկսել էր թքել նրա վրա: Այս ամենը նկարահանել էր անցորդներից մեկը: