Մոզամբիկում հայտնաբերված բեկորները, որոնք կարող են Malaysia Airlines ավիաընկերության՝ երկու տարի առաջ անհետացած օդանավինը լինել, Ավստրալիա են փոխադրել: Ըստ ՌԻԱ Նովոստիի, այս մասին հաղորդել է Մալազիայի տրանսպորտի նախարար Լիոու Տիոնգ Լայը:

Նախարարի փոխանցմամբ, դրանց ուսումնասիրությունը կսկսվի մարտի 21-ին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Մոզամբիկում, ենթադրաբար, հայտնաբերել են Malaysia Airlines ավիաընկերությանը՝ երկու տարի առաջ անհետացած օդանավի թեւի մի հատվածը: Իսկ հետո հայտնի էր դարձել եւս մեկ բեկորի հայտնաբերման մասին:

Հիշեցնեք, որ Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777-200 օդանավը, որը Կուալա Լումպուր-Պեկին չվերթն էր իրականացնում, 2014 թվականի մարտի 8-ին անհետացել է ռադարների էկրաններից: Օդանավում 227 ուղեւոր եւ անձնակազմի 12 անդամ կար: