Ղազախստանի Ալմաթի քաղաքում երեք անձի են ձերբակալել, որոնք կասկածում են ընտրատեղամասի «ականապատման» մասին հաղորդում տալու մեջ: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը:

«Հաղորդում է ստացվել այն մասին, որ Ալմաթիի թիվ 78 դպրոցի շենքում տեղակայաված ընտրատեղամասում պայթուցիկ սարք է տեղադրված: Զանգահարողների անձը հաստատվել է: Նրանք ձերբակալված են»,- հայտարարել է երկրի ՆԳ նախարարի տեղակալ Մարատ Դեմեուովը:

Նա նշել է, որ մարդկանց չեն տարհանել, քանի որ բոլոր ընտրատեղամասերը «նախապես ուսումնասիրվել են եւ ոստիկանների շուրջօրյա վերահսկողության ներքո են»:

Հիշեցնենք, որ մարտի 20-ին Ղազախստանում խորհրդարանի Ստորին պալատի արտահերթ ընտրություններ են անցկացվում: