Ղախազստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւն Աստանայում երկրի խորհրդարանի արտահերթ ընտրություններում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում պատմել է 25-ամյա պատմության ընթացքում երկրի ձեռքբերումների մասին:

«Տնտեսությունն աճել է 21 անգամ, բնակչության եկամուտները՝ 19 անգամ: Այսօր Ղազախստանում բնակչության մեկ շնչին բաժին հասնող ՀՆԱ-ն 13 հազար դոլար է՝ նախկին 600-ի փոխարեն»,- հայտաարարել է պետության ղեկավարը:

Ըստ Tengrinews.kz-ի, Նազարբաեւը նշել է, որ քաղաքական կառուցվածքի փոփոխության հարցերը կքննարկվեն ապագայում. «Ժողովրդավարությունն ճանապարհի սկիզբ չէ, ժողովրդավարությունը մեզ համար ճանապարհի ավարտն է»:

Նա նաեւ հիշեցրել է ամերիկյան պատմությունը: «Մենք հիշում ենք այն ժամանակները, երբ կանայք չէին կարող քվեարկել, ռասայական խտրականություն կար: Այս բարեփոխումներն իրականացվել են երկրի պետականության հիմնադրումից 150 տարի անց, իսկ մենք ընդամենը 25 տարեկան ենք»,- արտասահմանցի լրագրողի հարցին պատասխանել է Նազարբաեւը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղազախստանի նախագահը հայտարարել է երկրի Սահմանադրության հնարավոր փոփոխության մասին: