Լոս Անջելեսի ոստիկանությունը սպանության փաստով քրեական գործ է հարուցել այն բանից հետո, երբ երկու զբոսաշրջիկներ Գրիֆիթ Փարկում «Հոլիվուդ» գրության հսկայական տառերի տակ մարդկային գանգ են հայտնաբերել:

Տեղի ոստիկանության փոխանցմամբ, գանգը մի քանի տարեկան է: Մարմնի այլ մնացորդներ մոտակայքում չեն գտել: Այս մասին գրում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն՝ վկայակոչելով Hollywood Reporter-ը:

Երկու տարի առաջ այս վայրում եւս մեկ գանգ էին հայտնաբերել: Շունը հետիոտնի ճանապարհին գլուխ էր գտել, իսկ ավելի ուշ ոստիկանությունն անդամահատված մարմնի այլ մնացորդներ էր գտել: