Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը հայտարարել է, որ Հավանայում Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ իր հանդիպումն աշխարհին ցույց տվեց քրիստոնյաների հետապնդման ծավալները: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը:

«Հռոմի պապի հետ բանակցությունների ընթացքում պայմանավորվեցինք, որ մեզ հարկավոր է հանդիպել եւ աշխարհով մեկ բարձրաձայնել քրիստոնյաների հետապնդումների մասին: Այդ հանդիպումը կայացավ, եւ աշխարհը սկսեց խոսել»,- հայտարարել է պատրիարքը:

«Եվ զարմանալիորեն ամերիկյան Կոնգրեսը հանկարծ հայտարարում է, որ Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների ոչնչացումը ցեղասպանություն է: Բայց չէ՞ որ խնդրել էինք այդ մասին. ասեք, որ ցեղասպանություն է, որ սպանում են: Պատասխան չկար, իսկ հիմա՝ կա, քանի որ Վատիկանի եւ Արեւմուտքի ձայները միացան եւ ասացին այն գլխավորի մասին, ինչն այսօր անհանգստացնում է բոլորին»,- հավելել է Համայն Ռուսիո պատրիարքը:

Նա նշել է, որ արտասահմանում բազմիցս բարձրացրել է քրիստոնյաների հետապնդումների խնդիրը, «բայց կարծես ոչ ոք ոչինչ չէր լսում»: