Ուզբեկստանի զինվորականների գործողություններին ի պատասխան՝ Ղրղզստանի պետական սահմանային ծառայությունն այդ երկրի հետ սահմանագոտում զրահատեխնիկա է տեղակայել: Այս մասին հաղորդել է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Երկու երկրների սահմանին իրավիճակը սրվել է մարտի 18-ին, երբ ուզբեկական կողմը շուրջ 40 զինծառայողների եւ զրահատեխնիկա է մոտեցրել պետական սահմանի վիճելի տարածքին՝ Աբադի շրջանի Չալասարտ Ջալալ տեղանքին: Ի պատասխան՝ Ղրղզստանը նույնպես ուժեղացրել է իր սահմանները:

Ղրղզական գերատեսչությունը նաեւ ընդգել է, որ «ղրղզա-ուզբեկական պետական սահմանային հատվածում իբր տեղի ունեցած փոխհրաձգության մասին լրատվամիջոցներում եւ համացանցի տիրույթում տարածված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»: