Ինդոնեզիայի կենտրոնական հատվածում ռազմական ուղղաթիռ է կործանվել: Այս մասին գրում է «Սինխուա» գործակալությունը:

Ըստ Gazeta-ի, ուղղաթիռում զինված ուժերի 13 սպա է եղել: Նախնական տվյալներով, բոլորն էլ զոհվել են:

Ուղղաթիռը գտնվել է Սուլավեսի կղզու օդային տարածքում, որտեղ ծայրահեղ իսլամականները պարտիզանական պատերազմ են մղում կառավարության դեմ: