Ղազախստանի ԿԸՀ-ն հրապարակել է խորհրդարանի մեջլիսի ընտրությունների նախնական արդյունքները, հայտնում է Tengrinews-ը։

ԿԸՀ ներկայացուցիչ Կուանդիկ Տուրգունկուլովի խոսքով՝ խորհրդարան է անցնում 3 քաղաքական կուսակցություն՝ նախագահամետ «Նուր Օթանը», Ղազախստանի կոմունիստական ժողովրդական կուսակցությունը եւ «Ակ Ժոլ»-ը, որոնք հաղթահարել են 7 տոկոսի շեմը։

«Նուր Օթան» կուսակցություն հավաքել է ձայների 82.15 տոկոսը, «Ակ Ժոլ» դեմոկրատական կուսակցությունը՝ 7.18 տոկոսը, իսկ Կոմունիստական կուսակցությունը՝ 7.14 տոկոսը։

Մյուս կուսակցությունները չեն հաղթահարել անցողիկ շեմը։

«Քվեարկության վերջնական արդյունքները ԿԸՀ-ն, օրենքին համապատասխան, կներկայացնի մարտի 26-ից ոչ ուշ»,- ասել է Տուրգանկուլովը։

Հիշեցնենք, որ Ղազախստանի խորհրդարանական ընտրությունները կայացել են մարտի 20-ին։