Եվրամիությունը «հոգին ծախել է» Թուրքիայի հետ միգրացիոն համաձայնագիր կնքելու  համար, գրում է The Financial Times-ը։

Պարբերականը նշում է, որ դա բավական թույլ գործարք է։ Միգրանտների հոսքը զսպելուն ուղղված Թուրքիայի ջանքերը ակնհայտորեն չեն համապատասխանում դրա դիմաց Եվրամիությունից ստացածին՝ վիզային սահմանափակումների չեղարկում, ԵՄ անդամակցության բանակցությունների արագացում եւ 6 մլրդ եվրո ֆինանսական օգնություն։

Բացի այդ, The Financial Times-ի տեսաբանը կասկածներ է հայտնում այն կապակցությամբ, որ համաձայնագիրը համապատասխանում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին, եւ ենթադրում է, որ, ամենայն հավանականությամբ, այն դատական կարգով կվիճարկվի։ Սակայն անգամ եթե գործարքն օրինական ճանաչվի, կասկածներ կան, որ դրա պայմանները բարեհաջող կերպով կկատարվեն։

Ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները հարգող ցանկացած մարդ ատելու է այդ գործարքը, եզրափակում է FT-ը։