Փարիզի ահաբեկչությունների կազմակերպման գլխավոր կասկածյալ Սալահ Աբդեսլամին տեղափոխել են Բելգիայի Բրյուգե քաղաքի խիստ ռեժիմի բանտի ստորգետնյա խուց, գրում է La Derniere Heure թերթը։

Պարբերականի տեղեկություններով՝ Աբդեսլամի խուց հասնելու համար վերակացուները անցնում են 13 զրահապատ դռներով եւ տարբեր ազդանշանային  համակարգերով զինված 3 վանդակներով։ Նա արտաքին աշխարհի կամ այլ բանտարկյալների հետ որեւէ կապ չունի։ Աբդեսլամին այցելելու իրավունք ունի միայն փաստաբանը։

Հիշեցնենք, որ Սալահ Աբդեսլամին ձերբակալել էին մարտի 18-ին Բրյուսելում։ Նրան պաշտոնապես մեղադրանք է ներկայացվել 2015թ. նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչություններ կազմակերպելու համար։