Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրին Նեպալի ազգային պարկում վագր է ձեւացել, հայտնում է The Telegraph-ը։

Հարրին ազգային պարկ էր ժամանել վայրի բնությանը նվիրված ծրագրերին ծանոթանալու համար։ Դրանց շնորհիվ բնական արգելանոցում վագրերը բազմանում են, նշում  է թերթը։

Արքայազնը հիասթափություն էր ապրել, որ լարած երկու թակարդները դատարկ են մնացել։ Այդ պատճառով ուղեկցողը նրան առաջարկել էր «վագր ձեւանալ», որպեսզի պատկերացում ունենա այդ թակարդների աշխատանքի մասին։ Հարրին այդպես էլ արել էր։

2009 թվականին ազգային պարկում կար 18 վագր, հիմա նրանց թիվը հասել է 5-ի։