Գերմանիայի Համբուրգ քաղաքի պահեստներից մեկում ազոտաթթվի եւ ծծմբաթթվի արտահոսք է գրանցվել, հայտնում է Bild-ը։

Պարբերականի փոխանցմամբ՝ աշխատանքների ընթացքում վնասվել էր ծծմբաթթվի տարան, միաժամանակ աշխատակիցները վնասել էին նաեւ 100 լիտր տարողությամբ ազոտաթթվի տակառը։

Քաղաքը հիմա պատված է թունավոր գազերով։  Բնակիչներին խորհուրդ են տվել պատուհաններն ու դռները փակ պահել։ Դեպքի վայրում աշխատում են տասնյալ մասնագետներ։