Կիեւում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի դեսպան Ջուդիթ Գոֆը խոստովանել է, որ նույնասեռական է: Համապատասխան հայտարարությունը նա արել է BuzzFeed պարբերականի հետ զրույցում:

«ԼԳՏԲ հանրույթին պատկանող մարդկանց համար հեշտ չէ Ուկրաինայում ապրել: Նույնասեռականների վրա հարձակումները հաճախ են լինում: Բացի այդ, դժվար է որոշել միտումը՝ դա նույնասեռականների դեմ բռնություն է, թե ուղղակի դրա մասին սկսել են շատ խոսել»,- նշել է Գոֆը եւ հավելել, որ իրենք չեն բարձրաձայնում ԼԳՏԲ շարժման պլանում իրենց աշխատանքը:

Դիվանագետը նշել է, որ Ուկրաինայում նույնասեռականները հսկայական ռիսկի են ենթարկվում: