Անհայտ անձը նռնակ է պայթեցրել բելգրադյան փռում, որը պատկանում էր Սերբիայի մշակույթի նախկին նախարար Բրատիսլավ Պետկովիչին: 

Ինչպես ոստիկանությունից հայտնել են Ֆրանս Պրեսս գործակալությանը, պայթյունի հետեւանքով տղամարդ է զոհվել: Այլ զոհերի կամ տուժածների մասին գործակալությունը չի տեղեկացնում: Տեղի ԶԼՄ-ների տվյալների համաձայն, պայթյունից առաջ տղամարդը փռում բոլոր գտնվողներին ստիպել է դուրս գալ տարածքից: Նրա գործողության շարժառիթներն առայժմ պարզված չեն: 

Սերբիայի մշակույթի նախկին նախարար Բրատիսլավ Պետկովիչն այժմ ղեկավարում է Բելգրադի թանգարաններից մեկը, հայտնում է  BBC-ի ռուսական ծառայությունը: 

Առայժմ հայտնի չէ, թե  փռի  պայթյունը կապված է տիրոջ քաղաքական թե ձեռնարկատիրական գործունեության հետ: