Բելգիայի ոստիկանությունը պարզել է Փարիզի ահաբեկչությունների կազմակերպման մեջ կասկածվող Սալահ Աբդեսլամի օգնականի ինքնությունը, հայտնում է Itele-ն։

Ըստ առկա տեղեկությունների՝ 24-ամյա Լաաշռաուի Նաջիմի մատնահետքի ԴՆԹ-ն հայտնաբերվել էր մահապարտներից մեկի գոտու վրա, որը գտել էին ահաբեկչությունների ժամանակ։ Ոստիկանությունը կասկածյալի նկատմամբ հետախուզում էր հայտարարել։ Հաղորդվում է, որ նա ունեցել է Սուֆիան Քայալի անունով կեղծ փաստաթղթեր։ 2013 թվականին նա Սիրիայում կռվում էր ԻՊ շարքերում։