Պակիստանի Կարաչի քաղաքում պահակը կրակել է հրեշի դիմակ հագած 11-ամյա տղայի վրա, հայտնում է BBC-ն։

Քաղաքի ոստիկանությունից հայտնել են, որ տղան ուզում էր դիմակով վախեցնել պահակին, սակայն վերջինս կրակ է բացել նրա ուղղությամբ։ Երեխան ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է։ Պահակը կալանավորված է։