Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, խոսելով Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի մասին, «Լենինգրադ» խմբի երգից մի արտահայտություն է հիշել. «լաբուտեններով եւ ... տաբատով»: Նա Facebook-ում այսպես է մեկնաբանել սոցցանցերում ծաղրի ենթարկված Վրաստանի նախկին նախագահի հագուստը:
Ըստ Lenta-ի, Զախարովան գրառմանը նաեւ լուսանկար է ավելացրել, որում Սահակաշվիլին կանգնած է բեմում՝ տաբատը գուլպայի մեջ դրած: «Այն բանից հետո, երբ Քոնդոլիզա Ռայսն ուկրաինացիներին Լիբերիա ուղարկեց, որպեսզի ուրախանան իրենց ունեցածով, դժվար էր ինձ որեւէ բանով զարմացնելը: Բայց, ի դեպ, «լաբուտեններով եւ ... տաբատով» այս ամերիկյան պրոտեժեն Ուկրաինայում հավակնոտ քաղաքական ծրագրեր ունի», — написала дипломат.
Նա ենթադրություն է հայտնել, որ նրան հատուկ ներառել ուկրաինական իշխանությունում, «որպեսզի հետո Մոսկվային նաեւ դրանում մեղադրեն»:
Հավելենք, որ Սահակաշվիլին այդ տեսքով ներկայացել է մարտի 20-ին Դնեպրոպետրովսկում, Հակակոռուպցիոն համաժողովի բեմում:




























