ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կուբա կատարած այցի ընթացքում լուսանկարվել է Չե Գեւարայի խորաքանդակի ֆոնին: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
Նշվում է, որ պաշտոնական բանակցություններից առաջ եւ Խոսե Մարտիի հուշարձանին ծաղկեպսակ դնելուց հետո Օբաման լուսանկարներին խնդրել է իրեն լուսանկարել Չեի խորաքանդակի ֆոնին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հավանայում մեկնարկել են Բարաք Օբամայի եւ Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոյի բանակցությունները:
Օբաման դարձել է ԱՄՆ առաջին ղեկավարը, որը գրեթե 90 տարվա ընթացքում Կուբա է այցելել:




























