Ուկրաինական Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին մեկնաբանել է տաբատի մեջ դրված գուլպայի հետ կապված իրավիճակը, ինչպես նրան նկատել են Դնեպրոպետրովսկում հակացած համաժողովի ժամանակ: Ըստ «Ապոստրոֆ»-ի, այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում:

«Որքան է ցածրացել Համայն Ռուսիո նախագահը. անցյալում Յուլիա Տիմոշենկոյի հետ կայացած մամուլի ասուլիսում կատակել է իմ փողկապի մասին, Սարկոզիին եւ ամբողջ աշխարհին հայտարարել է ինձ ձվերից կախելու ցանկության մասին, իսկ հիմա ակտիվորեն հետաքրքրվում է իմ աջ գուլպայով՝ ավելի ու ավելի ստորանալով»,- գրել է Սահակաշվիլին՝ արձագանքելով այդ առիթով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի մեկնաբանությանը: