Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը համաձայնել է հրաժարական տալ՝ պայմանով, որ կառավարությունում կմնան ՆԳ նախարար Արսեն Ավակովը եւ արդարադատության նախարար Պավել Պետրենկոն: Այս մասին գրում է ուկրաինական «Ապոստրոֆ»-ը՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրների:

Ամենայն հավանականությամբ, Յացենյուկը հրաժարականի մասին կհայտարարի մարտի 23-ին, կառավարության նիստի ժամանակ:

Բացի այդ, ըստ պարբերականի, հենց այդ օրը կկայանա Պորոշենկոյի կուսակցության համագումարը: Ծրագրվում է, որ այդ ընթացքում պատվիրակները կսատարեն գործադիրի ղեկավարի պաշտոնում Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանի թեկնածությունը: