ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հավանայում հայտարարել է, որ Կուբան որպես անվտանգության դեմ սպառնալիք չի համարում: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով CNN հեռուստաալիքը:

«Մենք առաջ ենք շարժվում, հետ չենք նայում: Մենք Կուբան ԱՄՆ-ի համար սպառնալիք չենք համարում»,- ասել է Օբաման:

Ավելի վաղ Օբաման նաեւ հայտարարել էր, որ Կուբայի ապագան հենց կուբացիներն են որոշելու: