Ճապոնիայի 50 օդանավակայաններում All Nippon Airways ընկերության ուղեւորների գրանցման համակարգում երեքշաբթի առավոտյան սկսված խափանումների պատճառով չեղարկվել են տասնյակ ներքին ավիաչվերթներ, հայտնում է «Կիոդո» գործակալությունը:

Խափանումը անդրադարձել է հազարավոր ուղեւորների վրա: Այն տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան 8:20-ին բոլոր օդանավակայաններում, որտեղ All Nippon Airways ընկերությունը փոխադրողի ծառայություններ է իրականացնում:

Ճապոնական մյուս չորս ավիափոխադրողները՝ Starflyer, Airdo, Solaseed եւ Ibex Airlines-ը, որոնք նույնպես ընդգրկված են գրացման համակարգում, նույնպես խնդիրներ են ունեցել:

Չեղարկել է 87 ներքին ավիաչվերթ, որոնցով պետք է մոտավորապես 10 հազար 300 ուղեւոր թռչեր:

Գրանցման համակարգի աշխատանքը վերականգնվել է մոտավորապես չորս ժամ անց: