Բրյուսելում Հայաստանի դիվանագետները, քաղաքում գտնվող ԱԺ պատվիրակությունը չեն տուժել պայթյունների հետևանքով։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Ավելի վաղ նա նշել էր, որ Բյուսելում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը հետեւում է զարգացումներին:

Իր հերթին, Բրյուսելում ՀՀ դեսպանատունը Twitter-ի իր էջում տեղեկացրել է, որ քաղաքի մետրոյի բոլոր կայանարնները փակվում են եւ կոչ են արել ձեռնպահ մնալ օդանավակայան մեկնելուց ու խցանումներ չստեղծել:

Նշենք, որ այսօր՝ մարտի 22-ին Բրյուսելի օդանավակայանում որոտացած պայթյուններից 11 մարդ է զոհվել, ավելի քան 20-ը վիրավոր են։ Պայթյունները հնչել են թռիչքի սրահում՝ American Airlines ավիաընկերության սպասասեղանի մոտ։ Բոլոր չվերթները չեղարկվել են, օդանավակայանը փակ է։

Կասկածներ կան, որ  կատարվածն ահաբեկչություն է: