Վլադիմիր Պուտինը կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկելու են Սիրիային ու Ուկրաինային վերաբերող հարցեր:
«Քերիի ու Պուտինի հանդիպումն իրոք կկայանա: Պետքարտուղարն ու նախարարը ( արտգործնախարար Լավրովը) տեղեկացնում են նախագահին իրենց շփումների, արդյունքների մասին ու հաստատ նախագահի հետ զրույցի ընթացքում անդրադարձ կլինի հարցերի բավականին լայն շրջանակի, առաջին հերթին Սիրիային ու Ուկրաինային»,- հայտնել է Պեսկովը:





























