Լոս Անջելեսի օդանավակայանում զննման համար պատահականության սկզբունքով ընտրված բորտուղեկցորդուհին դեն է նետել իր բարձրակրունկ կոշիկները եւ սկսել վազել շարժասանդուղքի շարժի հակառակ ուղղությամբ՝ թողնելով իր ուղեբեռը, հայտնում է Americaru-ն։
Մի քանի րոպե անց օդանավակայանի ոստիկանությունը, որը պետք է ստուգեր ուղեբեռը, նրա ճամպրուկներում 30 կգ կոկաին է հայտնաբերել։
Օդանավակայանի եւ ավիաուղիների աշխատակիցները ամեն անգամ հսկիչ անցակետով անցնելիս զննման ընթացակարգ չեն անցնում։ Դա էլ հնարավորություն է տալիս խախտել օրենքը։
Օդանավակայանի ներկայացուցիչ Մարշալ Մաքքլեյնի խոսքով՝ դժվար թե սա կնոջ առաջին խախտումը լիներ։



























