Համատեղ Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտնել է, որ պետություններն ու միջազգային կազմակերպութունները պիտի իրենց ջանքերը միավորեն ահաբեկչության դեմ պայքարում: Այդ մասին ասված է կազմակերպության կայքում:
Բորդյուժան նաեւ Բելգիայի ժողովրդին եւ կառավարությանը ցավակցություն է հայտնել Բրյուսելում ահաբեկչական գործողությունների բազմաթիվ զոհերի կապակցությամբ:
«Ահաբեկչությունն այսօր դարձել է ամենատարածված գործիքներից մեկը, որոնք հետադիմական ուժերի կողմից օգտագործվում են հասնելու իրենց շահադիտական նպատակներին, որոնք ուղղված են միջազգային իրավունքին եւ համամարդկային արժեքներին հակառակ` տարբեր տարածաշրջաններում եւ աշխարհում կայունության խարխլմանը», — նշել է նա:





























