Ուզբեկստանի վերաքննիչ դատարանն այսօր՝ մարտի 22-ին, մերժել է հայազգի Արամայիս Ավագյանի բողոքը և նույնն է թողել նրան 7 տարվա ազատազրկման դատապարտելու մասին առաջին ատյանի դատարանի դատավճիռը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:
Արամայիս Ավագյանը հերքում է ծայրահեղ իսլամիստական գործունեության, Ուզբեկստանի սահմանադրական կարգը խարխլելու և մի շարք այլ մեղադրանքները:
Արամայիս Ավագյանի մայրը՝ Ֆլորա Սաքունցը, «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել է, որ դատական նիստի ժամանակ Արամայիս Ավագյանը ամբողջությամբ հերքել է մեղադրանքը, ցույց է տվել մարմնական վնասվածքների հետքերը, որոնք ստացել է նախաքննության ժամանակ մեկուսարանում, երբ քննիչները խոշտանգումներով փորձել են պարտադրել ինքնախոստովանական ցուցմունքներ:




























