Ուկրաինայի քաղաքացի, նախկին զինծառայող Նադեժդա Սավչենկոյին մեղավոր են ճանաչել 2014 թվականի ամռանը Դոնբասում ռուսաստանցի լրագրողների զոհվելու մեջ: Ռուսաստանի Ռոստովի մարզի Դոնեցկի քաղաքային դատարանը նրան 22 տարվա ազատազրկման է դատապարտվել եւ 30 հազար ռուբլու չափով տուգանք սահմանել: Այս մասին գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

Ազատազրկման ժամկետը հաշշվելու է նրա կալանավորման պահից՝ 2014 թվականի հունիսի 30-ից: Այսինքն՝ Սավչենկոն բանտում կանցկացնի 20 տարի եւ 3 ամիս:

Դատարանը վճռել է, որ 2014 թվականի ամռանը Սավչենկոն Լուգանսկի մարզում ճշգրտել է այն օբյեկտների գնդակոծությունը, որտեղ խաղաղ բնակիչներ են եղել: Գնդակոծության ժամանակ զոհվել են լրագրողներ Անտոն Վոլոշիինն ու Իգոր Կոռնելյուկը: Սավչենկոն չի ընդունել մեղքը: Նրա խոսքով՝ օգտվելու է դատավճիռը բողոքարկելու իր իրավունքից: Ավելին, փաստաբանների տեղեկացմամբ, ապրիլի սկզբին նա մտադիր է կրկին հացադուլ հայտարարել:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, Նադեժդա Սավչենկոն կարող է վաղաժամ պայմանական ազատ արձակման հույս ունենալ 12 տարի անց՝ 2028 թվականին: