Բելգիական Le Soir պարբերականը հրապարակել է Բրյուսելի օդանավակայանում ահաբեկչություն իրականացնելու մեջ կասկածվողների լուսանկարը: Այն նկարահանել է օդանավակայանի տեսահսկման խցիկներից մեկը:  

Ներկայում կասկածյալների ինքնությունը հայտնի չէ:

Դատական համակարգի աղբյուրներին վկայակոչելով՝ Le Soir-ը գրել է, որ այդ լուսանկարը «կապ ունի գործի հետ»:

Օդանավակայանում ավարտվել են զենքի եւ կասկածերի առարկաների որոնման աշխատանքները: Կասկածելի մի ծրար է ոչնչացվել: