ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ միլիարդատեր Դոնալդ Թրամփը հաղթել են Արիզոնա նահանգում կայացած նախնական ընտրություններում, գրում է Gazeta-ն:
CNN-ի փոխանցմամբ, Քլինթոնը քվեների 51 տոկոսի հաշվարկից հետո ստացել է 60,3 տոկոս ձայն, նրա մրցակից սենատոր Բերնի Սանդերսը՝ 37,1 տոկոս ձայն:
Իր հերթին, հանրապետականների ճամբարում, քվեների 46 տոկոսի հաշվարկից հետո Թրամփը ստացել է 46,5 տոկոս ձայն, Թեքսասը ներկայացնող սենատոր Թեդ Քրուզը եւ Օհայոյի նահանգապետ Ջոն Քեսիքը՝ 21 եւ 10,2 տոկոս ձայն:





























