Փարիզի ահաբեկչությունների գործով ավելի քան 30 մարդ է անցնում։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը։

«Այսօրվա դրությամբ պարզվել է Փարիզի ահաբեկչությունների հետ կապ ունեցող ավելի քան 30 մարդու ինքնությունը»,- ասել է Վալսը։

Նա նշել է, որ նրանցից 11-ն արդեն մահացել են։ Խոսքը գրոհին մասնակցած երեք մահապարտ ահաբեկիչների եւ նրանց զինակիցների մասին է, որոնց ոչնչացրել են ավելի ուշ Սեն Դենիում հատուկ գործողությունների ժամանակ։ Եվս 12 մարդ բանտարկված է։ «Մնացածները հետախուզվում են»,- եզրափակել է Վալսը։

Վարչապետը դժվարացել է պատասխանել Փարիզի եւ Բրյուսելի ահաբեկիչների միջեւ հնարավոր կապի մասին հարցին։ «Դա պետք է պարզի քննությունը։ Տեսնենք»,- ասել է Վալսը։