Բելգիայի գլխավոր դատախազ Ֆրեդերիկ վան Լյովը հայտնել է Բրյուսելի ահաբեկչություններից տուժածների թիվը, հայտնում է Le Mond-ը։
Նրա խոսքով՝ ահաբեկչություններից տուժել է 270 մարդ։
Ավելի վաղ հաղորդվում էր 31 զոհի եւ 250 վիրավորի մասին։
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելում 3 պայթյուն էր հնչել, երկուսը՝ օդանավակայանում, մեկը՝ մետրոյում։ Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։





























