Ղազախստանում «ԱվտոՎԱԶ»-ի արտադրություն հիմնելու համար Եվրասիական զարգացման բանկից 500 մլն դոլար են խնդրել։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում ասել է Եվրասիական զարգացման բանկի ղեկավար Դմիտրի Պանկինը։

Հաղորդվում է, որ «ԱվտոՎԱԶ»-ը անցյալ տարի դիմել է զարգացման ինստիտուտին համապատասխան վարկ ստանալու համար։

«Միջոցների ընդհանուր ծավալը մոտ 500 մլն դոլար է։ Դրա կեսը վերցնում է Ղազախստանի ազգային բանկը, իսկ մյուս մասը՝ մենք»,- ասել է Պանկինը։

Նա խոստովանել է, որ նախագիծը բարդ է, եւ դեռեւս դրան զգուշորեն են մոտենում։