Բրյուսելում ահաբեկչությունների հետեւանքով վիրավորների թիվը հասել է 316-ի: Այս մասին հայտարարել է Բելգիայի առողջապահության նախարար Մագգի Դե Բլոկը:

Ըստ ՏԱՍՍ-ի, նա զոհերի մասին նոր տեղեկություններ չի հրապարակել: Վերջին տվյալներով, նրանց թիվը 32 է:

Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բրյուսելում ահաբեկչությունների շարք գրանցվեց. երկուսը՝ օդանավակայանում, մեկը՝ մետրոյի կայարաններից մեկում: Պայթյունների պատասխանատվությունը ստանձնեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: