Բելգիայի Մելեխեն քաղաքի ոստիկանությունը փարիզյան ահաբեկչությունների կազմակերպման գործով գլխավոր կասկածյալ Սալախ Աբդեսլամի հասցեն գիտեր նրան կալաավորելուց երեք ամիս առաջ, գրում է La Derniere Heure-ը:

Պարբերականի տվյալներով, Աբդեսլամի հասցեն, որտեղ էլ հենց նրան ձերբակալել են մարտի 18-ն, դեռ դեկտեմբերի 7-ին էր նշվել Բրյուսելի ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանման համար պատրաստված հաշվետվության մեջ: Սակայն այդ գաղտնի զեկույցը անհայտ պատճառներով այդպես էլ չի փոխանցվել բրյուսելյան ստորաբաժանմանը: