Բրյուսելում ոստիկանական գործողությունն անցկացվում է Փարիզում այն ահաբեկչական գործողությունների նախապատրաստության հետաքննության շրջանակում, որոնք հնարավոր է եղել կանխարգելել գրոհայինների ցանցի հետ կապված Ֆրանսիայի քաղաքացու ձերբակալման արդյունքում, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով Reuters-ին:
Բրյուսելի Սքարբեք համայնքում ոստիկանական գործողության ընթացքում նաեւ մի մարդ է չեզոքացվել: Ականատեսները պայթյունների մասին են հայտնել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ֆրանսիական իշխանություններին հաջողվել է ահաբեկչական նոր գրոհ կանխարգելել: Ֆրանսիայի քաղաքացու ձերբակալման շնորհիվ հաջողվել է կանխարգելել նոր գրոհների չափազանց առաջացած նախապատրաստությունը:





























