Բրյուսելի Մոլենբեկ համայնքի վարչակազմը աշխատանքից հեռացրել է Փարիզի ահաբեկչությունների մեջ կասկածվող Սալահ Աբդեսլամի եղբայր Մուհամմեդ Աբդեսլամին, գրում է La Derniere heure-ն։
Պարբերականի տեղեկություններով՝ մինչեւ 2015թ. նոյեմբերի 13-ը, երբ Փարիզում մի շարք ահաբեկչություններ տեղի ունեցան, Մուհամմեդ Աբդեսլամը աշխատում էր Մոլենբեկի հյուրանոցներից մեկում՝ արտասահմանցիների գրանցման բաժնում։
Ահաբեկչությունների հաջորդ օրը նա հիվանդության մասին տեղեկանք էր վերցրել եւ 5 ամիս աշխատանքի չէր եկել։
Մուհամմեդ Աբդեսլամին աշխատանքից ազատելուց հետո վերջնահաշվարկ կկատարեն եւ նրան ազատման նպաստ կվճարեն, քանի որ նրա կողմից ծառայողական օրենսգրքի խախտումներ չեն եղել։





























