Համացանցում կադրեր են հայտնվել, որոնցում երեւում են Բրահիմ Աբդեսլամի կյանքի վերջին վայրկյանները. նա 2015-ի նոյեմբերի  13-ին ֆրանսիական մայրաքաղաքում գրոհ իրականացրած մահապարտներից մեկն էր, հայտնում է  Lenta-ն:

Հիշեցնենք, որ քաղաքի փողոցներում մի քանի պայթյունի եւ հրաձգության հետեւանքով  130 մարդ էր զոհվել, ավելի քան 350-ը տուժել էր: