Փարիզի ահաբեկչությունների մեջ մեղադրվող Սալահ Աբդեսլամին ապրիլի 27-ին հանձնել են Ֆրանսիայի իշխանություններին, հայտնում է Derniere Heure բելգիական թերթը՝ վկայակոչելով տեղի բանտում իր աղբյուրները։ Դրանց տեղեկություններով՝ Աբդեսլամի արտահանձնումը եղել է լիակատար գաղտնիության ռեժիմով անվտանգության ապահովման համար։

Բելգիայի դաշնային դատախազությունը հաստատել է Աբդեսլամի արտահանձնման տեղեկությունները, փոխանցում է Reuters-ը։