«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Իրաքի Էս-Սամավա քաղաքում պայթյունների պատասխանատվությունը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով AFP-ն:

Հիշեցնենք, որ մայիսի 1-ին Էս-Սամավայում ականապատ երկու ավտոմեքենա էր պայթել:

Վերջին տվյալներով, ահաբեկչությունների հետեւանքով 33 մարդ է զոհվել: