Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է երիտասարդ հորն այն բանի համար, որ  իր 8-ամսական աղջկան մենակ թողել էր չփակված մեքենայում` կայանատեղիում, իսկ ինքը գնացել էր մարզվելու, գրում է Laist-ը:

25-ամյա Սոլոմոն Ալլենը, որն անձնական մարզիչ է աշխատում, իր փոքր աղջկան մեկ ու կես ժամ թողել է չփակված մեքենայում` միացած շարժիչով, Հյուսիսային Հոլիվուդում գտնվող ստորգետնյա կայանատեղիում, մինչ ինքը մարզասրահում զբաղվել է հաճախորդի հետ: 

Լացող նորածնին լսել է կայանատեղիի աշխատակիցը եւ ոստիկանություն է կանչել: Աղջկան հիվանդանոց են հասցրել հետազոտման համար` համոզվելու, որ նա լավ է, ինչից հետո նորածնին հանձնել են մորը: 

«Չափազանց անփույթ եւ շատ եսասիրական է  8 ամսական նորածնին թսղնել չփակված մեքենայում, աշխատող շարժիչով, հասարակական կայանատեղիում», — միջադեպը մեկնաբանել է Լոս Անջելեսի ոստիկանության կապիտան Սթիվեն Կարմոնան: 

Այս պահին Սոլոմոնին պահում են ոստիկանությունում, գրավի չափը կկազմի  100 000 դոլար: Դատը նշանակված է մայիսի 25-ին: