«ԱվտոՎԱԶ»-ի դուստր ձեռնարկությունը՝ «Լադա Սպորտ»-ը, պատրաստվում է աղջիկների համար երկու՝ Kalina եւ Granta մոդիֆիկացիայով սպորտային ավտոմեքենա արտադրել:

Նոր մեքենան սպորտային նստատեղեր եւ ռոբոտացված փոխանցման տուփ կունենա: Գործարանային սերիական շարժիչը, սակայն, նույնը կմնա:

Նորույթը շուրջ 500 հազար ռուբլի կարժենա: