Մեկ ամիս առաջ Երեւանում սիրիական ռեստորան է բացվել: Այս մասին ասված է սիրիահայերի ճակատագրին նվիրված «Forbes»-ի հոդվածում:
«Ես սիրում եմ Հայաստանը, ուզում եմ այստեղ ապրել, չեմ ուզում որեւէ տեղ գնալ»,- ասում է Շաղիկ Ռաստքելենյանը: Նա Հալեպից Երեւան է փոխադրվել 4 տարի առաջ: Ռեստորանում աշխատում է քուրերի եւ մոր՝ արաբական խոհանոցի մասնագետ եւ պրոֆեսիոնալ խոհարարի հետ: «Որոշեցինք սկսել վաստակել, քանի որ առանց աշխատանքի ապրել չի կարելի»,- հավելում է նա:
Ամբողջ Մերձավոր Արեւելքում սիրիացիները հայտնի են արհեստներով, այդ թվում՝ խոհարարական: Ընդհանրապես, առաջին նշանը, որ սիրիական համայնքը տարածվում է աշխարհում, ռեստորաններն են: Փախստականների ճգնաժամի առաջին նշանները դարձան Ամմանում եւ Կահիրեում սիրիական ռեստորանները:
Հայաստանում սիրիացի փախստականների մասին պատմությունները նոր նշանակություն են ստանում նաեւ երկու երկրների կապերի համատեքստում: 100 տարի առաջ Սիրիան ապաստան դարձավ մահվան երթերը վերապրած ընտանիքների համար: Հիմա Հայաստանն ինքն է Սիրիայից փախստականների ընդունում:
Հալեպում հայ համայնք կար նաեւ Ցեղասպանությունից առաջ՝ դեռեւս Մետաքսի մեծ ճանապարհի ժամանակներից: 1915 թվականի իրադարձությունների մեկնարկին Հալեպի հայերը գլխավորեցին մարդասիրական շարժումը: Քաղաքի համայնքն աճեց եւ պահպանվեց մինչեւ վերջին օրերը:
Շաղիկ Ռաստքելենյանը մեծացել է հայկական միջավայրում, հայկական դպրոց է հաճախել:
Երկու ընկերների հետ նա Instagram-ում եւ Facebook-ում «LiveLoveArmenia» անվանումով արշավ է սկսել: Արշավի շրջանակում ապարանջանների վաճառքից ստացված միջոցները տրամադրում են սիրիահայ ընտանիքին, որը շարֆեր եւ գլխարկներ է գործում Երեւանի մանկատների համար»:




























